Ողջու՛յն, աշխարհ:

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 9, 2016

Welcom

Բարի գալուստ <<ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Ավետիք իսահակյանի անվան N9 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դպրոցական կայք:

     Արագ վերափոխվող աշխարհում հանրակրթության դերն աճում է օրեցօր. Կրթությունը վերաճում է մի գործոնի, որը նպաստում է հասարակության մեջ մարդու դերի առավել արժևորմանը, իսկ հանրակրթական դպրոցը հանդիսանում է այն կարևոր օղակը, որտեղ կրթվում, դաստիարակվում  և կերտվում են հասարակության քաղաքացիներ՝ իրենց բնորոշ գաղափարական հիմնադրույթներով, գիտելիքներով, կարողություններով, հմտություններով:

     <<ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի Ավ. Իսահակյանի անվան հ.9 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ը, ըստ կրթական մակարդակների իրականացնում է տարրական և հիմնական հանրակրթական ծրագրեր, որոնց շրջանակներում, համաձայն հաստատության կանոնադրությամբ ամրագրված գործառույթների, իրականացված աշխատանքների նպատակն է՝ սովորողների կողմից   հանրակրթության պետական չափորոշչի,առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև ինքնակրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումն ապահովելն է:

   Դպրոցի գործունեությունը հիմնված է ժողովրդավարության, մարդասիրության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության, աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

  ՈՒստի դպրոցի առաքելությունն է՝ գերակա խնդիր դարձնել սովորողին՝ որպես ապագայի մարտահրավերներին դիմակայելու պատրաստ մարդու ձևավորումը:

Այս առաքելության իրականացման ճանապարհին  կարևորվում է ուսումնադաստիարակչական գործընթացում հասնել նրան, որ սովորողներն  իրենք վերջնական որոշման հանգեն, թե  ի՞նչն է ճիշտի՞նչը` սխալ, ո՞րն է կարևոր , ո՞րը՝ ոչ և այլն:

  Դպրոցի կարգախոսն է՝

         Դպրոցը սոսկ գիտելիք և հմտություն փոխանցելու վայր չէ. այն պետք է նաև արժեքներ փոխանցի:

   Դպրոցի տնօրեն`    Ժանետա  Ֆրունզեի Շաբոյան

 

 

 

e to Armenian Schools Sites. This is your first post. Edit or delete it, then start blogging!